Ձեր ընկերոջ համակարգիչը ունի ծրագրային խնդիրներ և դուք ցանկանում եք ձեր տնից օգնել նրան, բայց հեռախոսով կամ գրելով դժվարանում եք բացատրել, թե ինչ գործողություններ պետք է կատարել, կամ դուք ինքներդ ուզում եք ձեր աչքով տեսնել, թե ինչ է կատարվում համակարգչի հետ? Ինչ անել? Այս հարցն ունի գեղեցիկ պատասխան: TeamViewer հետաքրքիր և միաժամանակ օգտակար ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ինտերնետով կապ հաստատել աշխարհում ցանկացած համակարգչի հետ, ղեկավարել, տեսնել նրա desktop’ը, ուղարկել և ստանալ ֆայլեր:
Համառոտ բացատրեմ ծրագրի աշխատանքը. ծրագիրը պետք է լինի ձեր և այն համակարգչում, որի հետ պատրաստվում եք կապ հաստատել: Այսինքն բեռնում եք ծրագիրը և հասցեն ուղարկում ձեր ընկերոջը, որպեսզի նա նույնպես բեռնի այն: Այնուհետև մեկնարկում եք 2 համակարգիչներում, ձեր ընկերը հաղորդում է իր համակարգչում բացված ծրագրի տվյալները, այն տեղադրում եք ձեր ծրագրում և սեղմում connect to partner: Վերջ, կապը հաստատված է: