Հանրահայտ Մայքրոսոֆտ ընկերությունը կարծես թե լուրջ փորձ է անում
մուտք
գործել նաեւ համակարգչային անվտանգությունն ապահովող ծրագրերի շուկա՝ մի
ոլորտ, որտեղ վաղուց իրենց մասնաբաժինն ունեն Norton Antivirus-ը,
Kasperski-n, Avira-ն, AVG-ն, ESET-ի NOD32-ը, Dr.Web-ը եւ այլն: Եվ
ահա,
վերջերս այս ընկերությունը հայտարարել է նոր ծրագրի ստեղծման մասին, որի
անվանումն է Microsoft Security
Essentials.
Ինչպես նշված է այս նոր ծրագրի պաշտոնական կայքէջում, Microsoft Security
Essentials-ը կարող է իրական անվտանգություն ապահովել Ձեր
համակարգչի
համար՝ պաշտպանելով վերջինիս համակարգչային վիրուսներից, սփայվերներից
(spyware) եւ վտանգավոր ծրագրերից (malicious software):
Այն, որ Microsoft Security
Essentials-ը կարելի է վարբեռնել անվճար,
խոսում է այն մասին, որ Մայքրոսոֆտը ցանկանում է ներխուժել այս շուկա եւ,
միեւնույն ժամանակ, ստանալ միլիոնավոր օգտագործողների կարծիքները,
հայտնաբերել թերությունները եւ այլն:
Այնուամենայնիվ, աչքի է զարնում այս ծրագրի գործարկման թեթեւությունը
եւ
անթերի համատեղելիությունը Windows-ի հետ: Դե, ստեղծողները նույն
կորպորացիայի աշխատակիցներն են, ու հենց բարձր համատեղելիությունը
Windows-ի հետ պետք է որ լիներ նորաստեղծ ծրագրի ամենամեծ
առավելություններից մեկը: