Ինչպես զանգել աշխարհի ցանկացած կետ Ձեր համակարգչից մատչելի գնով? Ներկայացնում եմ IP հեռախոսակապերից մեկը:

Գնացուցակից ներկայացնեմ մի քանի երկրներ.
Ֆրանսիա — 0.49р.
Գերմանիա — 0.54р.
Ռուսաստան — 0.61р.
Հայաստան — 4.01р.
ԱՄՆ — 0.50р.

Ինչպես նկատեցիք Հայաստանը 4.01р է` 10 անգամ թանկ մյուսներից: Նախ մտնում ենք այս հասցեով. talkpad.ru:

Այնուհետև գրում ենք մեր հեռախոսահամարը նկարում ցուցադրված տիրույթում և սեղմում Зарегистрироваться: Որից հետո ստանում ենք SMS գաղտնաբառով: Այդ գաղտնաբառը գրում ենք հաջորդ նկարում ցուցադրված տիրույթում և սեղմում Войти:

talkpad.ru-ը փորձնական զանգեր կատարելու համար մեր հաշվին ավելացնում է 5 руб. Զանգելու համար անհրաժեշտ է ունենալ խոսափող (микрофон) և լսափող (наушники или колонки): Կատարում ենք մեր փորձնական զանգերը, համոզվում որ ամեն ինչ կարգին է, անցնում ենք հաջորդ քայլին` լիցքավորում ենք մեր հաշվեհամարը: Իմիջիայլոց բավական է հավաքել հեռախոսահամարը, ծրագիրը ավտոմատ կերպով որոշում է երկիրը և ցուցադրում 1 րոպեի արժեքը, ինչպես ցույց է տրված նկարում:


talkpad.ru-ում զանգերը քաղաքային համարներին անհամեմատ էժան է բջջայիններից, օրինակ Ֆրանսիա բջջ. արժե 2.25 руб. իսկ քաղաքայինը 0.49 руб. Լավ, անցնենք հաշվեհամարի լիցքավորմանը: Սեղմում ենք Пополнить баланс և ընտրում գումարը փոխանցելու մեզ հարմար եղանակը: Ես ընտրում եմ ROBOKASSA, որպեսզի փոխանցումը կատարեմ Яндекс.Деньги-ի միջոցով: Ինչպես տեսնում եք, հնարավոր է լիցքավորել նաև SMS-ի միջոցով, սակայն այս դեպքում գումարը հասնում է բավականին մեծ պահումներով:

Սեղմում ենք Перейти к оплате, այնուհետև электроными денгами:

Ես լիցքավորում եմ հաշվեհամարը 10 руб-ով` ցուցադրելու համար:

Ընտրում ենք Яндекс.Деньги և սեղմում Продолжить:


Հավաքում ենք փոխանցման գաղտնաբառը և սեղմում Подтвердить:


Վերջ, փոխանցումը կատարված է:

Եթե առաջացան հարցեր, գրեք այն մեկնաբանությունների տիրույթում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *