Firefox - ում չեն երևում հայերեն տառե՞րը

Եթե չեն երևում հայերեն տառերը Firefox — ում, դա նշանակում է, որ ձեր յունիքոդ տառատեսակը հին է։ Firefox — ը լռելայն հայերեն յունիքոդ կայքերի համար որպես տառատեսակ ընտրում է sylfaen — ը։ Սակայն Firefox 3.6-ից բարձր վարկածում այդ տառատեսակով հայերեն կայքերի մի որոշ մաս սկսում է տառերը փոխարինել քառակուսիներով։ Ես այս խնդրի լուծումը գտել եմ հետևյալ կերպ.

1. Բեռնում ենք Tahoma armenian տառատեսակը այստեղից, ավելացնում այն windows-ի fonts թղթապանակում (c:\windows\fonts)։

2. Այնուհետև բացում ենք Firefox — ը, մտնում կարգավորումների մեջ։

Լռելայն տառատեսակների ցանկից գտնում ենք Tahoma armenian տառատեսակը և նշում որպես Firefox-ի լռելայն տառատեսակ։
3. Մտնում ենք дополнительно, նշում հայերեն՝ ինչպես ցույց է տված նկարում։
4. Լռելայն «кодировка»-ն ընտրում յունիքոդ։
5. Նկարում նշված տառատեսակների 3 տիրույթներում էլ ընտրում ենք  Tahoma armenian տառատեսակը և OK:



Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *